Փետրվարի 27-ին՝ ժամը 19։30-ին, ոստիկանության Արթիկի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առաջին հարկում անհայտ անձը չպարզված առարկայով հարվածել է ամուսնու` 1953թ. Շավարշ Զ.-ի գլխին ու բացահայտ հափշտակելով նրա պայուսակը, որի մեջ եղել է 600 000 դրամ և 30 000 ՌԴ ռուբլի` դիմել է փախուստի: Շավարշ Զ.-ն գլխի սալջարդ-վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1995թ. ծնված Արմեն Պ.-ն, 1996թ. ծնված Ալբերտ Վ.-ն և 1995թ. ծնված, նախկինում դատված Աղաս Բ.-ն: Հափշտակվածը մասամբ առգրավված է: Արմեն Պ.-ն, Ալբերտ Վ.-ն և Աղաս Բ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:
Ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են
Փետրվարի 27-ին՝ ժամը 19։30-ին, ոստիկանության Արթիկի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առաջին հարկում անհայտ անձը չպարզված առարկայով հարվածել է ամուսնու` 1953թ. Շավարշ Զ.-ի գլխին ու բացահայտ հափշտակելով նրա պայուսակը, որի մեջ եղել է 600 000 դրամ և 30 000 ՌԴ ռուբլի` դիմել է փախուստի:
Շավարշ Զ.-ն գլխի սալջարդ-վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1995թ. ծնված Արմեն Պ.-ն, 1996թ. ծնված Ալբերտ Վ.-ն և 1995թ. ծնված, նախկինում դատված Աղաս Բ.-ն:
Հափշտակվածը մասամբ առգրավված է:
Արմեն Պ.-ն, Ալբերտ Վ.-ն և Աղաս Բ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է: