Արմեն Ռուստամյան. «ՀՅԴ-ը միացել է պայքարին, քանի որ հստակ լուծումներ տեսնում է»
ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնել է, որ այսօր իրենք միացել են ընդդիմությանը, քանի որ հստակ լուծումներ տեսնում են։
«Չի կարելի մտնել մի պայքարի մեջ, որի վերջը չի երևում: 2008թ., ընդհակառակը, տեսնում էինք, որ կարող է հանգեցնել արյունահեղության, և եթե հիշում եք, ցույցեր էինք անում, խաղաղության կոչեր արեցինք և նշեցինք, որ այս ճանապարհը արյունահեղության ճանապարհ է... Եվ ո՞ւր այն տարավ: Հիմա մե՞նք էինք ճիշտ, թե ով: 2008թ. 10 զոհերի պատասխանն ո՞վ է տալու, և ի՞նչ՝ դրանից մեր երկիրը շահե՞լ է…»–ասել է Ռուստամյանը՝ նշելով, թե ՀՅԴ–ն Ազատության հրապարակում է, առաջին հերթին որովհետև ժողովրդի զգալի մասն այդտեղ է։ «Երկրորդը` սահմանադրական, օրինական ճանապարհով առաջ գնալու խնդիր է դրված, և երրորդը, որ շատ կարևոր ու հստակ է, կոնկրետ օրակարգով և հեռանակարով լուծումներ ունենք, քայլ առ քայլ»։

7or.am