Գալուստ Սահակյան. «Խորհրդարանը ցրելու հարց չի քննարկվում»
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի և ՀՀԿ գործադիր մարմնի նիստերում կադրային հարցեր չեն քննարկվել, քննարկվել է միայն Երևանի ավագանու ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը»,–Աժ հերթական ճեպազրուցին հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Անդրդառնալով խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրել է, որ իշխանություն-ընդդիմություն քննարկումների ընթացքում խորհրդարանը ցրելու հարց չի դրվում։ «Քննարկվում է երկրում առկա խնդիրները համատեղ լուծելու քաղաքական օրակարգի ձևավորման հարցը: Նոր խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» չի կարողանա ուժեղ քաղաքական ուժերի մեջ որոշակի տոկոսներ հայթհայթել»,- ասել է Գ. Սահակյանը:

7or.am