Քաղաքական

01.03.2013 12:57


Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգություն» խմբակցության պահանջի վերաբերյալ. «Ես կապ չունեմ այդ գործընթացների հետ» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգություն» խմբակցության պահանջի վերաբերյալ. «Ես կապ չունեմ այդ գործընթացների հետ» (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսին պատասխանելով հարցին, թե ինչու   հարթակից խոսում է  մարզպետների հրաժարականներից, բայց չի անդրադանում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե այդ հարցին կպատասխանի վաղը: Ինչ վերաբերում է ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության արտահերթ խրհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ես կապ չունեմ այդ գործընթացների հետ: Այն, ինչ խորհրդարանում տեղի է ունենում, դա խորհրդարանականների խնդիրն է, և իմ վրա չի տարածվում»։  Լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում առանց իր հետ համաձայնեցնելո՞ւ է ներկայացրել նշյալ պահանջը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանել է. «Մշտապես կապի մեջ եմ «Ժառանգություն» ֆրակցիայի պատգամավորների հետ, և եթե իրենք հնարավորություն ունեն այդ հարցը բարձրացնելու և այդ ճանապարհով մի բանի հասնելու, ապա ինչո՞ւ ոչ։ Դա էլ է պայքարի միջոց»:

Այս խորագրի վերջին նյութերը