Լրահոս

01.03.2013 12:03


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և GFCC-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և GFCC-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Սույն թվականի փետրվարի 28-ին` ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն:

Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ-ն անդամագրվում է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը:

Հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսը:

Հուշագրի համաձայն՝ Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ և զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ և ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական և տեխնոլոգիական համագործակցություն և նորարարության վրա հիմնված աճ:

Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների:

Այս խորագրի վերջին նյութերը