Լրահոս

01.03.2013 11:15


ԵՀՄՖ-ը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

ԵՀՄՖ-ը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

Դոկտոր Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության  ծավալած գործունեության ու հայանպաստ ծրագրերի հանդեպ օր օրի աճող հետաքրքրությանը և օրեցօր ստացվող դրական գնահատականներին զուգահեռ նկատվում է հակահայկական քարոզչության թուրք-ադրբեջանական մեքենայի կատաղի ակտիվացում, որոնցից են ադրբեջանական պետական լրատվական գործակալությունները՝ www.azertag.com, իսկ կայքերից  www.gulistan.az  www.azernews.az www.day.az  և այլն:

Նշված ռասիստական լրատվամիջոցները կրնկակոխ հետևում և անարձագանք չեն  թողնում  Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտ. Աշոտ Գրիգորյանի գործունեությունը, որը մենք գնահատում ենք բնական: Սակայն տարօրինակ է այն հանգամանքը, որ Ֆորումի նախագահի գործունեության նկատմամբ տարվում է ոչ սթափ գնահատական, հեգնում և կանխամտածված հակաքարոզչություն են իրականացնում  իրենց հայկական համարող որոշ լրատվամիջոցներ և ֆեսբուքյան օգտատերեր:   

Սույն լրատվամիջոցներին և հայկական անուններ կրող ֆեսբուքյան օգտատերերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, քանի որ թուրք-ադրբեջանական հակահայ կենտրոնները այլևս մեծ գումարներ, ժամանակ և ջանք չեն ծախսում իրենց զոհի կերպարանքով ներկայացնելու  և հակահայկական ռասիստական լրատվություն ստեղծելու համար: Նրանք շատ հանգիստ օգտվում են  Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի դեմ հանդես եկող հենց հայկական լրատվամիջոցների, ֆեսբուքյան կեղծ անձերի և հայկական պետական պաշտոնյաների զազրելի գործունեության կամ անգործության փաստերից:

Տվյալ ժամանակահատվածում առանձնակի չենք հնչեցնում Ֆորումի հանդեպ հակաքարոզչություն իրականացնող <> կողմի անունները, հույս ունենալով, որ կսթափվեն և իրենց խմբագիրների նեղ անձնական շահերը կստորադասեն հայանպաստ գործունեության քարոզչությանը…

 ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը