Թիվ 08/11 ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված թվով 59 օշականցիներ ընդգրկված չեն եղել Օշականի ընտրացուցակներում
«www.Pastinfo.am» ինտերնետային կայքում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ թիվ 08/11 տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Խ. Խաչատրյանն ահազանգել է, որ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված է Օշական համայնքի 59 բնակիչ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից նշված հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին` ստուգելու մատնանշված հանգամանքները:
Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն է տվել 08/11 ՏԸՀ անդամ Խ. Խաչատրյանը, որ տեղամասի` ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված 111 ընտրողներից 59-ը Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչներ են: Ժամը 09:30-ից մինչեւ 11:00-ն ընկած ժամանակահատվածում ընտրական տեղամաս են ներկայացել մեծ քանակությամբ ընտրողներ, որոնց շարքերում են եղել նշված Օշական համայնքի բնակիչների մեծ մասը, առաջացրել են խոշոր կուտակումներ: Այդ անձինք ընտրատեղամաս էին ներկայացել համապատասխան տեղեկանքով, սակայն ինքը ենթադրել է, որ այդ ընտրողները ընտրական տեղամաս էին բերվել կազամակերպված եւ ուղղորդված կերպով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել են թիվ 08/11 ընտրական տեղամասի լրացուցիչ ցուցակների բնօրինակները, որոնցով պարզվել է, որ նշված տեղամասի` ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված 111 ընտրողներից 59 եղել են Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչներ:
22.02.2013թ. հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժանմունք, որտեղից ստացված պատասխանի համաձայն` թիվ 08/11 ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված 111 ընտրողները ընդգրկվել են լրացուցիչ ցուցակներում` իրենց իսկ դիմումների համաձայն` դուրս բերվելով մշտական հաշվառման հասցեի ընտրացուցակներից:
Նույնաբովանդակ բացատրություններ են տվել Արագածոտնի մարզի Օշական համայնքի մի շարք բնակիչներ, որ աշխատանքի բերումով շուրջ 3-4 ամիս է, ինչ գտնվում են Երեւան քաղաքում: Գյուղ հետ գնալը եւ ընտրություններին մասնակցելը հարմար չի եղել, ինչի պատճառով էլ օրենքով սահմանված կարգով համապատասխան դիմումներ են ներկայացրել Մալաթիայի անձնագրային բաժանմունք, ստացել տեղեկանքներ եւ քվեարկել Երեւան քաղաքի թիվ 08/11 ընտրատեղամասում: Նրանք նշել են նաեւ, որ իրենց ոչ ոք չի ուղղորդել, չի ստիպել:
Բացի այդ, «www.Police.am» ինտերնետային կայքի «ՀՀ ընտրողների ցուցակ 18.02.2013թ.» էջի միջոցով ուսումնասիրվել են Օշական համայնքի բոլոր 3 ընտրատեղամասերի` 15/25-ը, 15/26-ը եւ 15/27-ը, ընտրացուցակները: Պարզվել է, որ 16.02.2013թ. դրությամբ թիվ 08/11 ընտրական տեղամասում լրացուցիչ ցուցակներում ընդգրկված Օշական համայնքի նշված 59 բնակիչները ներառված չեն եղել Օշական համայնքի ընտրողների ցուցակներում կամ լրացուցիչ ցուցակներում:
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն` ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Այսպիսով` նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ թիվ 08/11 ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակներում Օշական համայնքի թվով 59 բնակիչները սահմանված կարգով ընդգրկվել են իրենց դիմումների համաձայն, նրանց ոչ ոք չի ուղղորդել, Օշական համայնքի ընտրացուցակներում այդ անձինք չեն եղել, կրկնակի չեն քվեարկել, հետևաբար նյութերում բացակայում է հանցագործության դեպքը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 55-րդ հոդվածով, 180-րդ, 181-րդ և 185-րդ հոդվածներով ` որոշում է կայացվել Խ.Խաչատրյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Որոշման պատճենն ուղարկվել է Խ.Խաչատրյանին եւ բացատրվել բողոքարկման կարգը` որոշման հետ համաձայն չլինելու դեպքում: