Լրահոս

01.03.2013 10:08


Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը «Twitter»–ի իր էջն էլ փակեց

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը «Twitter»–ի իր էջն էլ փակեց

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, ով արդեն իսկ պաշտոնապես հրաժարվել է իր գահից, փակում է նաև «Twitter»–ի իր էջը։ Նա որոշել է իր կյանքի վերջին տարիներն անցկացնել մենության մեջ։

Թեև Հռոմի կաթոլիկ եկեղեցին ուներ իր պաշտոնական էջը «Twitter»-ում, սակայն գրառումները կատարվում էին հիմնականում մասնագիտացված աշխատակազմի կողմից, իսկ նորաբաց էջում Բենեդիկտոս XVI ինքն էր գրառումներ անում։ Չնայած, դա շատերի մոտ կասկած էր առաջացրել, քանի որ  85-ամյա պապը գրեթե չի օգտագործում համակարգիչ և դժվար թե ինքնուրույն գրառումներ աներ սոցիալական ցանցում: Մասնագետների կարծիքով՝ Բենեդիկտոս XVI–ն ուղղակի թելադրում էր իր մտքերը միկրոբլոգում գրառումներ կատարողներին: 

Այս խորագրի վերջին նյութերը