Լրահոս

01.03.2013 09:21


Պահանջ` Դերենիկ Դումանյանին

Պահանջ` Դերենիկ Դումանյանին

Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնությունը բազմաթիվ բողոքներ է ստացել Արարատի մարզի Մասիս քաղաքի և հարակից գյուղերի տարբեր բնակիչներից, որոնք վերաբերվում էին այդ համայնքի շտապ բուժօգնության մատուցած ծառայություններին:
23 670 բնակիչ ունեցող Մասիս քաղաքը ունի մեկ շտապ բուժօգնության մեկ հաշվարկ մեքենա, այն էլ ՈՒԱԶ մակնիշի մեքենա է, որը չունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Բացի այդ, կանչերի ժամանակ այն չի կարողանում օպտիմալ ժամանակում հասնել կանչի վայր և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
103 զանգահարելու դեպքում, օպերատորը տեղեկացնում է, որ պետք է զանգահարել 0236-4.01-03 համարով, որին զանգահարելը անվճար չէ, իսկ այդ համարով զանգահարելուց, հնարավոր է մի ժամ սպասել Մասիսի շտապօգնության մեքենային: Հաշվի առնելով վերը նշվածը, Միացյալ Երիտասարդական Լիգան պահանջում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից շտապ կարգավորել այս խնդիրը, նաև այդ համայնքին տրամադրել համապատասխան սարքավորումներ ունեցող մեքենաներ և որակյալ մասնագետներ, ինչպես նաև նպաստել այդ ոլորտում տիրող կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը՝ բարձրացնելով բուժաշխատողների աշխատավարձները:
Միացյալ Երիտասարդական Լիգա

Այս խորագրի վերջին նյութերը