Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է լսելու Սերժ Սարգսյանին
«Եթե ինձ հետ խոսելիք ունի պարոն Սարգսյանը` սիրով կլսեմ։ Ես իմ առաջարկները թե արել եմ իրեն` հարգալից ձեւով զեկուցել եմ հասարակությանը, ինչպես իմ պարտքն էր, ինչպես ես իրեն տեղյակ պահել եմ` պիտի զեկուցեի, մերժվել են։ Հիմա նման որեւէ առաջարկ չկա օրակարգում», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, եթե Սերժ Սարգսյանը ունի «ժողովրդի հաղթանակը հարգելու հրամայականը իրացնելու որևէ առաջարկ, ես պատրաստ եմ դեմ առ դեմ իրեն հետ քննարկելու»։
«Ավելի լավ կլինի ավելի շուտ, քան` ուշ, որ պարոն Սարգսյանը ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը։ Մենք կունենանք այս պայքարի ավարտին, հուսով եմ` մարտ ամսվա ընթացքում, բայց դա ես չեմ, որ պիտի որոշեմ` հայ ժողովուրդը պիտի որոշի, մարտ ամսվա ընթացքում հայ ժողովրդի հաղթանակի իրավական, դե յուրե ամրագրում», - հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։