Կկարգավորվի արտագնա դատական նիստի անցկացման ընթացակարգը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է քաղաքացիական դատավարությունում որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը։
Նիստի հավանությունն է ստացել «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվում են նոր աշխատողի համար գրանցման հայտը կամ եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուն առնչվող հարաբերությունները։ Նիստում հավանության է արժանացել «Ոստիկանության զորքերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։Հարցի վերաբերյալ նիստում զեկուցմամբ հանդես եկած փոխոստիկանապետին վարչապետը հանձնարարել է վերստին անդրադառնալ ավտոմեքենաների արագաչափերի խնդրին, թե ճիշտ վայրերում են արդյոք դրանք տեղադրված։ «Բուռն քննարկման պատճառը նաև այն է, որ սա նոր երևույթ է մեզանում, սակայն անհրաժեշտ պարզաբանումներն ու հրապարակային լսումները պետք է կազմակերպվեն մշտապես, մինչև որ սա դառնա մեր կյանքի սովորական գործառույթ»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։ Քննության է առնվել նաև Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի մշակումը հեղինակները պայմանավորում են սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն առաջարկում է մի շարք լրացումներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։ Գործադիրը քննարկել է «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծի ընդունումը ենթադրում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության հարկային բեռի էական նվազեցում, ինչն ընդունելի չէ։ Խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանում է տվել նաև ՀՀ առողջապահության նախարարը։ Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կկարգավորվի արտագնա դատական նիստի անցկացման ընթացակարգը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է քաղաքացիական դատավարությունում որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը։
Նիստի հավանությունն է ստացել «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվում են նոր աշխատողի համար գրանցման հայտը կամ եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուն առնչվող հարաբերությունները։
Նիստում հավանության է արժանացել «Ոստիկանության զորքերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։Հարցի վերաբերյալ նիստում զեկուցմամբ հանդես եկած փոխոստիկանապետին վարչապետը հանձնարարել է վերստին անդրադառնալ ավտոմեքենաների արագաչափերի խնդրին, թե ճիշտ վայրերում են արդյոք դրանք տեղադրված։ «Բուռն քննարկման պատճառը նաև այն է, որ սա նոր երևույթ է մեզանում, սակայն անհրաժեշտ պարզաբանումներն ու հրապարակային լսումները պետք է կազմակերպվեն մշտապես, մինչև որ սա դառնա մեր կյանքի սովորական գործառույթ»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Քննության է առնվել նաև Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի մշակումը հեղինակները պայմանավորում են սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն առաջարկում է մի շարք լրացումներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։
Գործադիրը քննարկել է «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծի ընդունումը ենթադրում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության հարկային բեռի էական նվազեցում, ինչն ընդունելի չէ։ Խնդրո առարկայի վերաբերյալ պարզաբանում է տվել նաև ՀՀ առողջապահության նախարարը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։