Մարդկանց շահագործման դեմ պայքարն ավելի ընդգրկուն կդառնա
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- 2013-2015թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը, - ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2013թ. համալիր ծրագիրը, - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, հողի հարկից և գույքահարկից ազատվող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկերը։ ՀՀ կառավարությունը սահմանել է հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և հավատարմագրման վկայականի ձևը. ըստ փաստաթղթի հանրային գրադարանի կարգավիճակ կարող է ստանալ ցանկացած գրադարան` անկախ սեփականության ձևից, որն ստեղծում է մրցակցային դաշտ և ծառայության մատուցման ոլորտում առավել շահեկան ներդրումների հնարավորություն։
Մարդկանց շահագործման դեմ պայքարն ավելի ընդգրկուն կդառնա
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- 2013-2015թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը,
- ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2013թ. համալիր ծրագիրը,
- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, հողի հարկից և գույքահարկից ազատվող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկերը։
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և հավատարմագրման վկայականի ձևը. ըստ փաստաթղթի հանրային գրադարանի կարգավիճակ կարող է ստանալ ցանկացած գրադարան` անկախ սեփականության ձևից, որն ստեղծում է մրցակցային դաշտ և ծառայության մատուցման ոլորտում առավել շահեկան ներդրումների հնարավորություն։