Երևանում կմեկնարկի տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը
Մարտի 1-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կմեկնարկի տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS):
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկականմիության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:
CTS2013 զբոսաշրջության ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալու այս ոլորտում միջազգային գործարար փոխհարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին:
Ցուցահանդեսը հետապնդում է հետևյալ կարևորագույն նպատակները`
§խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը` ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով;
§ստեղծել բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար;
§խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը;
§տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, պաշտոնյաներին և մյուս շահագրգիռ կողմերին զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար;
Հայաստանի բնակչությանը ընձեռնել հնարավորություն արձակուրդները մատչելի և որակյալ պլանավորելու համար:
Այս տարվա ցուցահանդեսին ընդհանուր առմամբ կմասնակցեն ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից և Լեռնային Ղարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից և Արաբական Միացյալ Էմիրություններից:
Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին կմասնակցեն նաև զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:
CTS 2013-ի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար:
Ցուցահանդեսը կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկական միությունը ևՃամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:
Այս տարի ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:
CTS 2013-ին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, «Մարիոթ Արմենիա» և «Անի պլազա» հյուրանոցները, «Էլիտ բաս» տրանսպորտային ընկերությունը, «Ֆայվ Սթարզ Թրավել» զբոսաշրջային ընկերությունը, «Իվենթս Սոլուշնս էնդ Ինսենթիվս» ընկերությունը, «Կիլիկիա» և «Ակումբ» ռեստորանները, «Արձագանք» ռադիոկայանը, «Տուրինֆո» ամսագիրը և «Սփյուռ» գործարար տեղեկատվական համակարգը:
Երևանում կմեկնարկի տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը
Մարտի 1-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կմեկնարկի տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS):
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկականմիության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:
CTS2013 զբոսաշրջության ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալու այս ոլորտում միջազգային գործարար փոխհարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին:
Ցուցահանդեսը հետապնդում է հետևյալ կարևորագույն նպատակները`
§ խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը` ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով;
§ ստեղծել բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար;
§ խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը;
§ տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, պաշտոնյաներին և մյուս շահագրգիռ կողմերին զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար;
Այս տարվա ցուցահանդեսին ընդհանուր առմամբ կմասնակցեն ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից և Լեռնային Ղարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից և Արաբական Միացյալ Էմիրություններից:
Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին կմասնակցեն նաև զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:
CTS 2013-ի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար:
Ցուցահանդեսը կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկական միությունը ևՃամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:
Այս տարի ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:
CTS 2013-ին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, «Մարիոթ Արմենիա» և «Անի պլազա» հյուրանոցները, «Էլիտ բաս» տրանսպորտային ընկերությունը, «Ֆայվ Սթարզ Թրավել» զբոսաշրջային ընկերությունը, «Իվենթս Սոլուշնս էնդ Ինսենթիվս» ընկերությունը, «Կիլիկիա» և «Ակումբ» ռեստորանները, «Արձագանք» ռադիոկայանը, «Տուրինֆո» ամսագիրը և «Սփյուռ» գործարար տեղեկատվական համակարգը:
Ցուցահանդեսի մուտքն ազատ է: