Քաղաքական

28.02.2013 14:27


Գալուստ Սահակյան. «Նոր ընտրություններ անենք, որ ի՞նչ անենք»

Գալուստ Սահակյան. «Նոր ընտրություններ անենք, որ ի՞նչ անենք»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարներ Արմեն Ռուստամյանն ու Ռուբեն Հակոբյանը կրկին հանդիպել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հստակեցնելու հետընտրական իրավիճակը քննարկելու ձևաչափը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Խորհրդակցությունն ավարտվել է առանց արդյունքների: 

Ներկայացված օրակարգային 3 հարցերի շուրջ համաձայնություն չի կայացել: Պատգամավորները լրագրողներին հայտնել են, որ խորհրդակցությունները առայժմ կշարունակվեն` մինչև որևէ համաձայնության գալը: 
Հիշեցնենք, որ օրակարգային հարցերի թվում է նաև խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, ինչին Հանրապետական խմբակցությունը դեմ է տրամադրված: Այդ կապակցությամբ նույնիսկ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Նոր ընտրություններ անենք, որ ի՞նչ անենք»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը