Լրահոս

28.02.2013 14:10


Առողջապահության նախարարի պարզաբանումը

Առողջապահության նախարարի պարզաբանումը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանի կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանով հաստատվել են «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահմանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող» N 2-III-2.2.5-2011 սանիտարական կանոնները և նորմերը:
 Ընդ որում` կանոնների և նորմերի Հավելված 1-ով նախատեսվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղի սենքի նվազագույն մակերեսը:
 Հաշվի առնելով, որ ատամնատեխնիակական ծառայությունն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ատամնատեխնիկին աջակցեն օժանդակ գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցներ, տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում` արդյոք ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղի սենքի նվազագույն մակերեսը, բացի 1 ատամնատեխնիկից, նախատեսված է նաև օժանդակ (տեխնիկական) գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների համար: Այսպես` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 25-ի N 25-Ն հրամանի իմաստով ատամնատեխնիկի 1 աշխատատեղ կարո՞ղ է համարվել 1 ատամնատեխնիկի և այլ օժանդակ գործառույթներ իրականացնող աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը:
 
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 25-ի N 25-Ն հրամանով ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ կարող է համարվել 1 ատամնատեխնիկի և գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքների կատարող մինչև 2 օժանդակ (տեխնիկական) աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը:
   ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը