Լրահոս

28.02.2013 12:20


Խորհրդարանն այսօրվա նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

Խորհրդարանն այսօրվա նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

Խորհրդարանն այսօրվա նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեց 25 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշեց, որ 1988թ. Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության հետևանքով սպանվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ, բռնությունների ենթարկվեցին և բռնի տեղահանվեցին: «Թե´ Սումգայիթում, թե՛ երկու տարի հետո Բաքվում հայերի նկատմամբ իրականացվեց իսկական ցեղասպանություն, որը հետևանք էր ադրբեջանական այլատյացության և հայատյացության՝ երևույթներ, որոնք, ըստ նրա, այսօր էլ շարունակվում և իշխանությունների մակարդակով աջակցություն են ստանում Ադրբեջանում»,–ասել է ԱԺ նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը