ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»–ը ԱԺ նախագահին ներկայացրել են իրենց պահանջները
Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարներ Արմեն Ռուստամյանն ու Ռուբեն Հակոբյանը կրկին հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հստակեցնելու հետընտրական իրավիճակը քննարկելու ձևաչափը: Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Լրագրողներին ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտնել է, որ բարձրացված հարցը պետք է ունենա փաթեթային լուծում և որևէ ողջամիտ առաջարկ, ինչպես նշել է Հովիկ Աբրահամյանը, չպետք է առանձին դիտարկվի: «Եթե հաջողվի կոմպրոմիսի գալ, ապա դրանից կշահի թե՛ ժողովուրդը, թե՛ երկիրը, քանի որ փաթեթը լուրջ փոփոխություններ է ենթադրում»,-ասել Ռուստամյանը։
Ռուբեն Հակոբյանն էլ հայտնել է, որ իրենք ներկայացրել են երեք պահանջ՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկու տարվա ընթացքում Սահմանադրական բարեփոխումներ՝ խորհրդարանական կառավարման ձևին անցնելու համար, ընդդիմության վերահսկողական գործառույթների տրամադրում:

7or.am