Կառավարությունը մերժել է Արմավիրի քաղաքապետի հրաժարականի դիմումը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը: «ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում աշխատանքային քննարկումներ և զրույց է եղել Արմավիրի քաղաքապետի հետ` պարզելու համար, հրաժարականի ներկայացման դրդապատճառները։
Արձանագրում ենք, որ այդ դրդապատճառները որևէ կերպ չեն թղթակցում վերջինիս` համայնքի ղեկավարի օրենքով լիազորված պարտականությունների իրականացման հետ: Դրանք անձնական են և զուտ էմոցիոնալ հարթության վրա են: Նկատի ունենալով այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Արմավիրի քաղաքապետը ընտրվել է 2011թ. մարտի 20-ին, և դեռևս չի լրացել նրա պաշտոնավարման նույնիսկ կեսը, նաև այն, որ Արմավիրի քաղաքային համայնքում ծրագրեր են իրականացվում, առաջարկում ենք մերժել հրաժարականը: Հրաժարականի մասին դիմումը և լիազորությունները վաղաժամ չեն դադարեցվում»,–ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, թե սա ճիշտ մոտեցում է, քանի որ հրաժարականները չպետք է պայմանավորված լինեն քաղաքական գործընթացներով, այլ բուն պարտականություններով:
Կառավարությունը մերժել է Արմավիրի քաղաքապետի հրաժարականի դիմումը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը: «ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում աշխատանքային քննարկումներ և զրույց է եղել Արմավիրի քաղաքապետի հետ` պարզելու համար, հրաժարականի ներկայացման դրդապատճառները։
Արձանագրում ենք, որ այդ դրդապատճառները որևէ կերպ չեն թղթակցում վերջինիս` համայնքի ղեկավարի օրենքով լիազորված պարտականությունների իրականացման հետ: Դրանք անձնական են և զուտ էմոցիոնալ հարթության վրա են: Նկատի ունենալով այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Արմավիրի քաղաքապետը ընտրվել է 2011թ. մարտի 20-ին, և դեռևս չի լրացել նրա պաշտոնավարման նույնիսկ կեսը, նաև այն, որ Արմավիրի քաղաքային համայնքում ծրագրեր են իրականացվում, առաջարկում ենք մերժել հրաժարականը: Հրաժարականի մասին դիմումը և լիազորությունները վաղաժամ չեն դադարեցվում»,–ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, թե սա ճիշտ մոտեցում է, քանի որ հրաժարականները չպետք է պայմանավորված լինեն քաղաքական գործընթացներով, այլ բուն պարտականություններով:
7or.am