Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կհայտարարի՝ դիմելո՞ւ է ՍԴ, թե՞ ոչ
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ ժամը 17-ին, Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ կհայտարարի՝ դիմելո՞ւ են Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Այս մասին «iLur.am»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին, թե արդյոք վերջնական որոշում կայացվե՞լ է, նա պատասխանեց, թե ընթացքի մեջ է, և դեռ երկու օր ունեն:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել, որ հնարավոր է՝ մինչև մարտի 2-ը դիմեն ՍԴ՝ վիճարկելու փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: