Լրահոս

28.02.2013 19:22


Սլովենիայի կառավարությունը հրաժարական է տվել

Սլովենիայի կառավարությունը հրաժարական է տվել

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Սլովենիայի խորհրդարանը երեկ անվատահություն է հայտնել  վարչապետ Յանեզ Յանշայի գլխավորած կենտրոնամետ կառավարությանը։ Յանշայի կառավարության հրաժարականից հետո նոր կաբինետի ձևավորման իրավունքն անցնում է ընդդիմադիր «Պոզիտիվ Սլովենիա» կուսակցության ներկայացուցիչ Ալենկա Բրատուշեկին: Թե երբ հայտնի կլինի նոր՝ ձախ կենտրոնամետ կառավարության կազմը՝ առայժմ չի հաղորդվում:

Սլովենիայում կառավարական ճգնաժամն սկսվել էր այն բանից հետո, երբ հունվարին հակակոռուպցիոն հանձնաժողովը հայտարարել էր, թե Յանշան չի հայտարարագրել ավելի քան 200 հազար եվրո: Վարչապետն այն ժամանակ հրաժարվել էր պաշտոնը թողնել, և երեք քաղաքական կուսակցություններ լքել էին կառավարական դաշինքը:

Այս խորագրի վերջին նյութերը