Լրահոս

28.02.2013 10:06


Ուսանողը նստացույց է հայտարարում

Ուսանողը նստացույց է հայտարարում

Ինքս սովորում եմ ԵՊՀ
1. "Միջազգային հարաբերություններ" ֆակուլտետի "Հանրային կառավարում" բաժնի 4-րդ կուրսում ստացիոնար և
2. "Իրավագիտություն" ֆակուլտետի 2-րդ կուրսում` հեռակա:

Երկուշաբթի օրվանից սկսած ԵՊՀ-ի դիմաց խաղաղ, առանց բարձրախոսների մեկշաբաթյա դասադուլ եմ հայտարարում (նստացույցով մինչև դասերի ավարտը):
Միայն պլակատներ են լինելու համապատասխան տեքստերով և այն ամբողջ կեղտը, որը նկատել եմ 3.5–ամյա կրթությանս ընթացքում հատ-հատ նշելու եմ` հստակ անձերով, անուններով, դեպքերով...

Կոչ եմ անում նստացույցին միացողներին արձագանքել, առաջարկելով պայքարի ոչ ագրեսիվ միջոցներ, օգնելու հանրայացնել ԵՊՀ-ի ներսում ընթացող ողջ արատավոր պրոցեսները, առաջարկել լուծման ուղիներ:

Այս գործողությունը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչն է խոչընդոտում ուսանողությանը մասնակից լինելու իր երկրում կատարվող փոփոխություններին, ինչու դասախոսները չեն "ողջունում" ուսանողական շարժումները, կփորձի ուսանողության ներուժն համախմբել հստակ նպատակի շուրջ:

Վազգեն Գալստյան

Այս խորագրի վերջին նյութերը