Լրահոս

27.02.2013 17:29


Նոր Նորքի 1-ին զանգվածի Բաղյան փողոցում ծառեր չեն հատվել

Նոր Նորքի 1-ին զանգվածի Բաղյան փողոցում ծառեր չեն հատվել

Ս/թ փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած  ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում  /143 դպրոցի հարակից տարածք/ 350-400 հատ ծառերից  կազմված կանաչ տնկարկ /գոտի/ երբևէ չի եղել։ 

Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի մասնագետների կողմից  ուսումնասիրվել է նշված տարածքը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ.

-Տարածքն իրենից կանաչ գոտի չի ներկայացնում: Ավելին, նշված տեղանքում մասսայական ծառահատումների կամ ծառահատումները վերացնելու որևէ հետք կամ նշաններ չեն հայտնաբերվել,

-Տարածքը սեփական տարածք է, որտեղ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը  անկանոն աճած 3 հատ հատված ծառի կոճղ:

Երևանի քաղաքապետարանի  բնապահպանության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը