«Համշեն» կենտրոնի տնօրենը կարծում է, որ իսլամացած հայերին չպետք է վանել
Կրասնոդարի երկրամասում մոտ 1000 հոգի իսլամացած և 200 000՝ քրիստոնյա համշենցիներ են ապրում. ասել է «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյան։ Նրա խոսքերով՝ Կրասնոդարի հայկական համայնքի պարի խմբերում, կիրակնօրյա դպրոցներում 30%-ը համշենահայերն են։
-Նրանք մերձենալու ցանկություն ունեն։ Նույնիսկ ազգանուններն են փոխում։ Իսլամացած հայերի թեման այնպիսի թեմա է, որ ամեն մի ասուլիսում բաներ չպետք է խոսել։ Եվ «իսլամացած հայ չի լինում» ու նման խոսքերով մենք կարող ենք խանգարել այն ահագին աշխատանքին, որ պետք է տարվի իսլամացած հայերի հետ,- մեկնաբանելով պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի և Թամարա Վարդանյանի այն արտահայտությունը, թե «իսլամացած հայեր չեն լինում»՝ ասել է Տիգրան Թավադյանը։

7or.am