Քաղաքական

27.02.2013 14:56


Արամ Հարությունյան. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դառնա նախագահի ընդդիմությունը, այլ ոչ թե նախագահին ընդդիմություն, ապա ժողովուրդը չի ների նրան»(տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դառնա նախագահի ընդդիմությունը, այլ ոչ թե նախագահին ընդդիմություն, ապա ժողովուրդը չի ների նրան»(տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին, անդրդառնալով հետընտրական գործընթացներին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը հայտնել է, թե ընտրությունները վերահաստատեցին, որ իշխանությունները ժողովրդի կողմից բավարար աջակցություն չունեն։

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին, բանախոսն ասել է. «Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայների ձեռքը կրակն է ընկել։ Ես հարցազրույցով եմ ասել, որ Րաֆֆի´ Հովհաննիսյան,  կամ տեր ես Սերժ Սարգսյանի դեմ քվեարկած ձայներիդ, կամ, կներես, Սերժ Սարգսյանն է քո տերը»:

Արամ Հարությունյանն ընդգծել է, որ այսօր պետք է խնդիրը հստակ ձևակերպել. «Եթե պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահի ընդդիմությունը, այլ ոչ թե նախագահին ընդդիմություն, ապա դա շատ վատ բան է, և ժողովուրդը չի ների նրան»։

Ըստ բանախոսի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և իշխանությունների համագործակցության սցենար եղել է, սակայն  թե ինչ զարգացումներ կլինեն այսուհետ, դժվարանում է կանխատեսել: «Այս պահին ամեն ինչ անկանխատեսելի է, քանի որ գործ ունենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և չենք կարող ասել, թե որ պահին նա ինչ որոշում կկայացնի։ Քաղաքական դաշտում Րաֆֆին նախ և առաջ ինքն իր համար է անկանխատեսելի»,–ասել է ԱՀԿ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը