Լրահոս

27.02.2013 14:23


Սյունիքի մարզպետ. «Դե դեռևս բան չի, որ ինքը ասում ա, էդ ինքը, բան ա, էլի...»

Սյունիքի մարզպետ. «Դե դեռևս բան չի, որ ինքը ասում ա, էդ ինքը, բան ա, էլի...»

«Դե, ես հլը չգիտեմ` ինքը ինչ ա ուզում, ինչ ա ցանկանում, ես ինքս պետք ա ցանկանամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` մեկնաբանելով իր հետ հանդիպելու մտադրության մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը։

«Իրա ցանկությունները դա ցանկություններ են, բայց ես ինքս պետք է ցանկանամ, էլի, թե ե՛ս ինչ եմ ուզում», - հավելել է մարզպետը։

Մարզպետների եւ մասնավորապես Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի` «Ժառանգության» առաջնորդի պահանջի կապակցությամբ էլ Սյունիքի մարզպետը հայտարարել է.

«Դե, դեռեւս բան չի, որ ինքը ասում ա, էդ ինքը, բան ա, էլի, տենց, կոպիտ ա օրինակը հնչում, ասում ա... Վերջը, հիմա էդ կոպիտ օրինակներով չասեմ ես, դա իրա ցանկությունն ա, իրանից ոչ մեկը չի հարցնում` Սյունիքի մարզպետը հրաժարական կտա, թե Սյունիքի մարզպետը կմնա կաշխատի»։

Հայաստանի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված եւ դրանք վիճարկող Հովհաննիսյանը նախօրեին «Ազատություն TV»-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ այսօր լինելու է Սյունիքի մարզում, որտեղ պահանջելու է մարզպետի հրաժարականը, ինչպես նաեւ վերջինիս հետ հանդիպում է ակնկալում։

Այս խորագրի վերջին նյութերը