Լրահոս

25.06.2009 15:39


Տաճատ Վարդապետյանը Մ. Սահակաշվիլիին պարգևատրելը դրական է գնահատում

Տաճատ Վարդապետյանը Մ. Սահակաշվիլիին պարգևատրելը դրական է գնահատում

«Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ Տաճատ Վարդապետյանը «7օր»-ի հետ զրույցում դրական է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանով պարգևատրելը։ Նա կարծում է, որ հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն իրոք դարերի պատմություն ունի, իսկ ինչ վերաբերում է Սահակաշվիլիին, ապա անձերի վրա կենտրոնանալ չի ցանկանում։

Անդրադառնալով ոստիկանների և Մ. Սահակաշվիլիի դեմ կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների և նրանց միացած ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի միջև պատահած միջադեպին՝ Տ. Վարդապետյանը նշել է, որ դրա մասին տեղյակ չէ։ Սակայն նշել է, որ «կողմնակից է խնդիրները դիվանագիտական խողովակներով, այլ ոչ թե միտինգային ճանապարհով լուծելուն»։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը