«Ժառանգություն», ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունները աշխատում են միասնական հայտարարության տեքստի վրա
«Հետընտրական իրավիճակը խորհրդարանում քննարկելու համար «Ժառանգություն», ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունները այժմ աշխատում են միասնական հայտարարության տեքստի վրա, որի շուրջը համաձայնության գալու դեպքում ԱԺ-ում արտահերթ նիստ կկազմակերպվի»,–լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Հետընտրական պրոցեսների մասով առաջարկեցի քննարկում կազմակերպել խորհրդարանում, որին համաձայնեցին «Ժառանգության» ու Դաշնակցության մեր գործընկերները: Մենք աշխատում ենք հայտարարության տեքստի վրա` ինչպես ենք պատկերացնում այդ քննարկումը: Մտածում ենք կազմակերպել արտահերթ նիստ և ընդունել այդ հայտարարությունը: Եթե կունենանք ընդհանուր դիրքորոշում, ավելի լավ, եթե ոչ, ուրեմն պրոցեսները կշարունակվեն», -ասել է ԱԺ նախագահը: