Լրահոս

27.02.2013 14:12


Հայաստանի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու 5 կարևորագույն խնդիրները՝ ըստ Ժիրայր Սեֆիլյանի

Հայաստանի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու 5 կարևորագույն խնդիրները՝ ըստ Ժիրայր Սեֆիլյանի

Այսօրվա ասուլիսին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել է այն «5 կարևորագույն խնդիրները», որոնց լուծումը կնպաստի ներքաղաքական ճգնաժամից Հայաստանի դուրս գալուն։

«1-ին՝ հստակ ձևակերպել մեր պատկերացրած երկրի տեսլականը ու դրան հասնելու ծրագիրը մշակել: 2-րդ՝ մեկտեղել, հնարավորինս համախմբել հայության մտավոր, գաղափարական մարդկանց ներուժը՝ լինի Հայաստանում, թե արտերկրում: 3-րդ՝ քաղաքական սերնդափոխություն՝ որակական մասով: 4-րդ՝ վերջապես կարողանանք ձևավորել կոլեգիալ որոշումներով առաջնորդվելու սկզբունքը և 5-րդ՝ գտնել այն մեխանիզմը, որը պետք է կանխարգելի այն երկվությունը, ըստ որի հեղափոխությունը իրականացնում են ռոմանտիկները»,–ասել է Սեֆիլյանը՝ նշելով, որ այս խնդիրների լուծումը ընդամենը ամիսների հարց է:

Այս խորագրի վերջին նյութերը