Դասադուլավորները Կոնսերվատորիայից շարժվել են դեպի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Ինչպես հայտնում է «iLur.am»-ի թղթակիցը, այնտեղ նրանց դիմավորել է ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահն ու ուսխորհրդի անդամները: Վերջիններս հանդես են գալիս դասադուլին դեմ կոչերով: Դասադուլավորներն ի պատասխան ասել են, թե արվեստը չի ծախվում:
Ինստիտուտի դռները փակել են՝ դասադուլավորներին ու լրագրողներին թույլ չտալով ներս մտնել: Դասադուլի մասնակիցներին է միացել նաև օրերս համալսարանից հեռացած մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը: Բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը պատուհանից հետևել է ակցիային, մասնակիցները սկսել են վանկարկել. «Բարև, Մազմանյան»:
Դասադուլավորներ. «Բարև, Մազմանյան»