«Hyundai»-ը սկսում է ջրածնով աշխատող մեքենաներ արտադրել
Կորեական «Hyundai» խոշոր ընկերությունը հայտարարել է, որ սկսում է բնության համար անվտանգ մեքենաների շարք արտադրել։ Դրանք աշխատելու են ջրածնով: Նմանատիպ մեքենայի առաջին նմուշը լինելու է «Tucson ix»-ը: Ինչպես հայտնում են ընկերության ներկայացուցիչները, այդ մեքենան, եթե բաքը մինչև վերջ լցված լինի, 600 կմ ճանապարհ կկտրի՝ շրջակա միջավայր արտանետելով միայն ջրի գոլոշի, և դա հնարավորություն կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:
Ջրածնային մեքենաները, սակայն, մի շարք բացասական կողմեր էլ ունեն. արժեքը մոտ 200 հազ. դոլար է, բացի այդ՝ շարժիչի հզորությունը 134 ձիաուժ է, արագությունը՝ 100 կմ/ժ, որը բացում է 12 վայրկայնի ընթացքում: Խնդիր է առաջացնում նաև այն հանգամանքը, որ այդ տեսակի մեքենաների համար նախատեսված լցակայաններ գերթե չկան, և նույնիսկ Հարավայի Կորեայում դրանք ընդամենը 13–ն են: