Լրահոս

27.02.2013 13:18


Ընտրվեց Սումգայիթը, որն ամենաքրեածին քաղաքն էր...

Ընտրվեց Սումգայիթը, որն ամենաքրեածին քաղաքն էր...

Մեկ րոպե լռությամբ հարգելով Սումգայիթի զոհերի հիշատակը` այսօրվա ասուլիսին Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանը և ՍԴ խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը ներկայացներ են ջարդերի վերաբերյալ փաստաթղթեր, լուսանկարներ:

«Ադրբեջանը ցանկանում էր  Հայաստանը թողնել  առանց հայերի: Սա իրականում Մեծ Թուրանի գաղափարի իրականացումն էր»,-ասել է Հ. Ուլուբաբյանը։  Ըստ բանախոսի՝ հակահայկական ցույցերին մասնակցել

Գևորգ Դանիելյանն էլ իր հեթին փաստեց, որ Սումգայիթում հայերի ջարդերը  կազմակերպված բնույթ էին կրում: «Առաջին օրը, երբ Ստեփանակերտում ցույցեր  տեղի ունեցան, մեկ օր անց կոմկուսի նիստում  հայտարարվեց, որ 100.000 ադրբեջանցի պատրաստ է  ներխուժել Ստեփանակերտ  և կարգ ու կանոն հաստատել: Ստեփանակերտը հաջողված թիրախ չէր Արցախյան շարժումը ճնշելու համար: Ընտրվեց Սումգայիթը, որն ամենաքրեածին քաղաքն էր, որտեղ  ապրում  էին 18.000 հայեր»,-ասել է Դանիելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը