Լրահոս

27.02.2013 12:46


Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին

ԱԺ այսօրվա նիստում օրենսդիրն առաջին ընթերցմամբ հաստատեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով այսուհետ պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցը քննարկելու է էթիկայի հանձնաժողովը:

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերթական անգան շեշտեց, որ ԲՀԿ-ն դեմ է էթիկայի հանձնաժողովին գերհնարավորություններ տալու հանգամանքին։  «Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան»,– ի պատասխան արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես հայտարարել էր, որ դեմ է պատգամավորների բացակայությունների հարցն էթիկայի հանձնաժողովում քննարկելուն, բայց ՀՀԿ խմբակցությունն ամբողջությամբ կողմ քվեարկեց օրինագծին:   

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ հաստատվեց 59 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

Այս խորագրի վերջին նյութերը