Մերուժան Տեր–Գուլանյան. «...Սահակաշվիլին արժանի չէր շքանշանի»
-Այս շքանշանը ոչ այնքան վերաբերում էր Սահակաշվիլիին, որքան վրաց ժողովրդին,- «7օր»-ին ասել է գրող-հրապարակախոս, արմատներով ջավախեցի Մերուժան Տեր-Գուլանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ ՄիխայիլՍահակաշվիլիին պարգևատրել է Պատվոշքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող՝ Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է։
Մ. Տեր-Գուլանյանը նշել է, որ այս քայլով ՀՀ նախագահն իր հարգանքն է ցանկացել ցույց տալ վրաց ժողովրդի հանդեպ, և վրաց ժողովուրդը, իրոք, արժանի է հարգանքի։ Ինչ վերաբերում է անձամբ Մ. Սահակաշվիլիին, ապա նրանով Մ. Տեր-Գուլանյանը հիացած չէ.
-Եթե վերցնեն Սահակաշվիլիի անձը և նրա քաղաքականությունը՝ հատկապես Ջավախքի պարագայում, ապա ինքը արժանի չէր։
Մերուժան Տեր–Գուլանյան. «...Սահակաշվիլին արժանի չէր շքանշանի»
-Այս շքանշանը ոչ այնքան վերաբերում էր Սահակաշվիլիին, որքան վրաց ժողովրդին,- «7օր»-ին ասել է գրող-հրապարակախոս, արմատներով ջավախեցի Մերուժան Տեր-Գուլանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պարգևատրել է Պատվո շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող՝ Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է։

7or.am