«Թեկնածուի լրջությունը կարող է հիմնավորվել տարբեր մոտեցումներով, բայց ոչ երբեք՝ թեկնածուի գրպանի պարունակությամբ»
2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի թեկնածության գրանցումը հունվարի 15-ին ԿԸՀ-ն մերժեց` 8 մլն դրամի ընտրագրավը չվճարելու համար: Վարչական դատարանում ԿԸՀ որոշումը վիճարկելուց և հայցը չբավարարելուց հետո հունվարի 30-ին ՄԱԱ նախագահը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, որտեղ մարտի 5-ին՝ ժամը 10-ին, կայանալու է ընտրագրավի սահմանադրականությունը վիճարկող Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա դատական նիստը:
ԿԸՀ-ում Ն. Մկրտչյանի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը կարծում է, որ «ընտրագրավը լուրջ պատնեշ է քաղաքական փակ համակարգում գործունեություն ծավալելու` քաղաքացիների իրավունքի դեմ», և անհրաժեշտ է բացել փակ դաշտ, որպեսզի նոր մարդիկ կարողանան ներկայացնել նոր գաղափարներ, նոր արժեքներ:
Նախագահի առաջադրված թեկնածու Նարինե Մկրտչյանը պնդում է, որ 8 միլիոն դրամ ընտրագրավն իրականում ունեցվածքային խտրականություն է սահմանում ՀՀ քաղաքացիների համար` սահմանափակելով քաղաքականությամբ զբաղվելու նրանց իրավունքը` «պարսպատելով քաղաքական դաշտը» և փորձելով սեփականաշնորհել այն: «Մինչդեռ Հայաստանը միջազգայնորեն ստանձել է որոշակի պարտավորություններ, որոնք պետք է ապահովեն ՀՀ քաղաքացու` քաղաքացիական և քաղաքական իրավունքները»: Մկրտչյանն ընդգծում է, որ փետրվարի 18-ին չի կարողացել իրացնել ընտրվելու իր սահմանադրական իրավունքը, և ընտրագրավի դրույթի հակասահմանադրական ճանաչումը նպատակ ունի քաղաքականության զբաղվելու հավասար հնարավորություններ ստեղծել ընտրական իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար:
ՍԴ-ում Ն. Մկրտչյանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով դիմումի իրավական հիմնավորումներին, վկայակոչում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, համաձայն որի ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: «Այս սկզբունքը պետք է զարգացում գտնի գործող օրենսդրության մեջ. օրենսդիրը պետք է արդյունավետ մեխանիզմներ գտնի ժողովրդի` իր իշխանթյունն իրացնելու համար»: Մինչդեռ Ընտրական օրենսգրքի` ընտրագրավ սահմանող դույթներն ավելորդ խոչընդոտներ են ստեղծում ժողովրդի համար իր միջից իր ներկայացուցիչներ առաջադրելուն` սահմանելով ունեցվածքային ցենզ: Սահմանադրության 14.1 հոդվածն արգելում է մարդկանց խտրականությունը կապված նրանց գույքային և սոցիալական այլ դրությունից: Ըստ այդմ` ԸՕ` ընտրագրավ սահմանող դրույթները հակասում են Սահմանադրությանը: Բացի այդ, Սահմանադրության 50-րդ հոդվածը հստակ սահմանում է ՀՀ նախագահի թեկնածուին հստակ ներկայացվող պահանջները, որոնց համաձայն ՀՀ նախագահ կարող է առաջադրվել 35 տարի լրացած, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և վեջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր ոք, ով ունի ընտրական իրավունք: Լրացուցիչ պահանջներ ԱԺ-ն իրավասու չէ նախատեսել: Սահմանադրությամբ նախատեսվում է, որ ընտրությունների անցկացման կարգը կարգավորում է օրենքով, իսկ այդ կարգը ընտրական գործընթացի կազմակերպումն է և չի կարող վերաբերել նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջներին: Սարգսյանը կարևորում է նաև դիմումը ՍԴ դատաքննությանը բանավոր ընթակարգով անցկացնելու խնդիրը:
Վարչական դատարանում Ն. Մկրտչյանի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանն անդրադառնում է միջազգային փորձին. աշխարհը հրաժարվում է ընտրագրավից, որն այժմ առկա է ԵԽ անդամ 47 երկրներից ընդամենը 14-ում: Վենետիկի հանձնաժողովը ևս արտահայտել է հարցի վերաբերյալ իր տեսակետը, ըստ որի ընտրագրավի կիրառումն առանց որևէ այլընտրանքի կամ ընտրագրավի չափազանց բարձր չափի սահմանումը էական խոչընդտո կդառնա թեկնածությունների առաջադրման համար: 2003թ. նման հարց քննել է է Իռլանդիայի Գերագույն դատարանը՝ սահմանելով, որ ընտրագրավի կիրառումն առանց այլընտրանքի ֆինանսական խոչընդոտ է և ոտնահարում է մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքները:
Վարդանյանը հուսով է, որ մարտի 5-ին ՍԴ-ն կհետևի իր իռլանդացի գործընկերներին և հարցին կտա արդարացի լուծում: Անդրդառնալով թեկնածուների լրջությունը 8 միլիոն դրամով պայմանավորվելու տեսակետին` Վարդանյանն ընդգծում է. «Թեկնածուի լրջությունը կամ պատասխանատվության աստիճանն ընտրողների առջև կարող են հիմնավորվել տարբեր մոտեցումներով, բայց ոչ երբեք թեկնածու գրպանի պարունակությամբ»: