Լրահոս

27.02.2013 10:39


Գառնու դիտակայանը՝ ուշադրության կենտրոնում

Գառնու դիտակայանը՝ ուշադրության կենտրոնում

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» (ՍՊԾ) գործակալությունում տեղի է ունեցել ՍՊԾ գիտատեխնիկական խորհրդի նիստ: Այն վարում էր ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը, մասնակցում էին ՍՊԾ գործակալության, «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի և «ԵրԿՄԳՀԻ» ՓԲԸ ներկայացուցիչներ:

Օրակարգում ընդգրկված էին Գառնու դիտարանի վերագործարկման և հիդրոերկրաբանական կայանի ստեղծման խնդիրները: Մասնավորապես, քննարկվեցին 6 նոր սեյմոգրաֆ սարքերի և 3 սեյսմիկ դիտակայանների տեղադրման, ինչպես նաեւ, Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆի վերականգնման կամ փոխարինման հարցերը:

ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը նշել է, որ դեֆորմոգրաֆը վերականգնելու և թվայնացնելու համար կապ է հաստատվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ, որտեղից հայտնել են, որ պատրաստ են օգնել և աջակցել այդ հարցում:

Նիստի ավարտին որոշում կայացվեց մեկ շաբաթ անց այցելել Գառնու դիտակայան` ավելի մոտիկից ծանոթանալու վերագործարկման հետ կապված խնդիրներին և, ելնելով այցելության արդյունքից, ավելի մանրամասն տեղեկատվությամբ գրություն ուղարկել Ռուսաստանի ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտ:

Այս խորագրի վերջին նյութերը