Կյանքը Գյումրու տնակներում գնալով անտանելի է դառնում
Երկրաշարժից անմիջապես հետո խոստացվեց աղետի գոտին ու մասնավորապես Գյումրին կառուցել երկու տարում, և ընդամենը երկու տարվա հաշվարկով էլ, ուր պատահեր` առանց հիմքի և բետոնապատման, հողի վրա տեղադրվեցին վագոն-տնակները: Սակայն Գյումրիում արդեն 25 տարի է, ինչ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած և պարզապես բնակության համար ոչ պիտանի դարձած այդ ժամանակավոր կոչվող կացարաններում:
Գյումրու վագոն-տնակներում իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները, ինչը պայմանավորված է նաեւ վառելափայտի տարեցտարի թանկացմամբ: Նրանց օգնելու նպատակով «Շիրակ կենտրոնն» այս տարի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնեց զգալի քանակության վառելափայտ, որը շարունակաբար բաժանվում է տնակների սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:
Կյանքը Գյումրու տնակներում գնալով անտանելի է դառնում
Երկրաշարժից անմիջապես հետո խոստացվեց աղետի գոտին ու մասնավորապես Գյումրին կառուցել երկու տարում, և ընդամենը երկու տարվա հաշվարկով էլ, ուր պատահեր` առանց հիմքի և բետոնապատման, հողի վրա տեղադրվեցին վագոն-տնակները: Սակայն Գյումրիում արդեն 25 տարի է, ինչ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած և պարզապես բնակության համար ոչ պիտանի դարձած այդ ժամանակավոր կոչվող կացարաններում:
Գյումրու վագոն-տնակներում իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:
Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները, ինչը պայմանավորված է նաեւ վառելափայտի տարեցտարի թանկացմամբ: Նրանց օգնելու նպատակով «Շիրակ կենտրոնն» այս տարի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնեց զգալի քանակության վառելափայտ, որը շարունակաբար բաժանվում է տնակների սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին: