Աշխարհ

27.02.2013 10:22


Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանական АPA գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին։ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն այօր կանչվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան փոխանցել են ադրբեջանական կողմի դժգոհությունը՝ «Ռիա Նովոստի» գործակալությունում հրապարակված «Լեռային Ղարաբաղը 25 տարիների ընթացքում սովորել է չճանաչված մնալուն» վերլուծական հոդվածի համար:

 Ըստ աղբյուրի՝ բողոքի նոտայից հետո այդ հոդվածը հանվել է ռուսական կայքից:

 Բաքուն Մոսկվային 1997թ. հիշեցրել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը` ընդգծելով այն կետը, համաձայն որի երկու կողմերը պետք է չթույլատրեն և կանխեն երկու երկրների անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները: 

Այս խորագրի վերջին նյութերը