Լրահոս

27.02.2013 09:32


Հովհաննես Իշխանյան. «Բաց նամակ կամ բաց նամակի պատասխանի ռեցեպտ»

Հովհաննես Իշխանյան. «Բաց նամակ կամ բաց նամակի պատասխանի ռեցեպտ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի նամակի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի պատասխան նամակի բովանդակությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հումորային գրառումների առիթ է տվել։ Ներկայացնում ենք մասնավորապես արձակագիր Հովհաննես Իշխանյանի գրառումը.

«Վերցնում ենք բաց նամակների շաբլոնը ու ամեն մտքի ավարտին կամ նախադասության վերջում ավելացնում Սերժ շատ հատուկ անունը: Օրինակ՝
Աշնանային խոհեր (բաց նամակ, Սերժին)
Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, Սերժ, մտածում նրա գեղեցկությունների մասին, Սերժ: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, Սերժ. այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ, Սերժ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ, Սերժ… Ամեն տեղ ուրիշ է աշունը, Սերժ: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը, Սերժ. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը, Սերժ:
ու պատասխանը
Բառեր, որոնք արտասանում ենք կարծես հենց այնպես, երբեմն առանց զգալու, Սերժ: Դժվարանում եմ գրել զգացածիս մասին, Սերժ, գրել հասարակ, պարզ, առանց շատախոսության, Սերժ: Երկար եմ մտածել գրելուց առաջ, Սերժ։ Ճանաչո՞ւմ եմ արդյոք իմ երկիրը, իմ ժողովրդին, Սերժ, կարելի է ասել, թե ինքս ինձ, Սերժ: Չէ՞ որ առաջին հերթին ես հայ եմ, Սերժ, հետո նոր՝ Երկիր մոլորակի բնակիչ, Սերժ: Աստված կամեցել է, որ ես հայ ծնվեմ, առավել ևս` Հայաստանում, Սերժ:
Մեծերից լսել եմ մի կարծիք, Սերժ. հեռվից ու կորցնելուց հետո է միայն մարդը զգում իր ունեցածի արժեքը, Սերժ: Միգուցե ես այնքան հասուն չեմ հասկանալու դա,Սերժ, բայց սիրտս զգում է, ապրում այս երկրում, Սերժ:
Շաբլորնները կարող եք գտնել «շարարդրություն» բառը փնտրելով»։

Այս խորագրի վերջին նյութերը