Լրահոս

27.02.2013 09:22


Պարույր Հայրիկյան.«Քաղաքական իրավիճակի վերաբերեալ ասելիք ունեմ»

Պարույր Հայրիկյան.«Քաղաքական իրավիճակի վերաբերեալ ասելիք ունեմ»

Մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկարատեւ ընդմիջումից յետոյ փորձում եմ գրել։ Վիճակս չի լաւանում․ շարունակում եմ մնալ բժիշկների հսկողութեան տակ։ Վաղը, հաւանաբար, այլ բուժհիմնարկ կտեղափոխուեմ։ Քաղաքական իրավիճակի վերաբերեալ ասելիք ունեմ, սակայն յետաձգելն է ճիշտ։ Ասողին լսող է պէտք եւ արժանաւոր լսող։
Չմտածեք, թէ ձեռքերս լուանալու եմ․ ուզեմ էլ, չեմ կարող։
«Ինչ է, այս հայրենիքը ի՞մն է միայն»,-արտասանում էի «Կագէբէ»-ի բանտում 1974թ.-ին․․․
Երազում եմ այն օրուա մասին, երբ կկարողանամ գրել աջ ձեռքիս մատներով, մոռանալ սպանող ցաւերը եւ վերադառնալ առօրեական կեանք։
Ինչ վերաբերում է «ընտրութիւններում» իմ հանդէպ պահուածքին, դուք տեսել եք։ Այնպէս որ՝չխօսենք․․․
Միշտ ձեր՝ ՊԱՀ»։

Այս խորագրի վերջին նյութերը