Լրահոս

26.02.2013 22:43


Նաիրա Զոհրաբյան. «Ոչ ոք արժանի չէ, որ ԲՀԿ-ն պատերազմ հայտարարի նրան»

Նաիրա Զոհրաբյան. «Ոչ ոք արժանի չէ, որ ԲՀԿ-ն պատերազմ հայտարարի նրան»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին մեջբերել է Միխայիլ Բուլգակովին՝ նշելով.

«Եթե Բուլգակովը որոշեր իր «Ժամանակի մեքենան» մեկ րոպեով կիրառել այս խորհրդարանի վրա, այն առանց ավելորդ ջանքերի կվերածեր ՍՄԿԿ խորհրդարանի, որովհետև այնքան քծնանք, շողոքորթություն, կենաց... ես դժվարանում եմ անգամ դրանցից որոշները ելույթ կոչել, որ հնչեցին այս դահլիճից։ Այնքան, որքան հնչեց այստեղ, երևի թե սովետական խորհրդարանում չի հնչել։ Ես ցավում եմ, որ քծնանքն ու շողոքորթությունը շարունակում են մնալ մեր երկրում քաղաքական կատեգորիա։

Այնուհետև նա ընդգծել է, որ տևական ժամանակ է՝ ԲՀԿ–ն բարձաձայնում է օր առաջ լուծում պահանջող սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդրիների մասին:

–Մեզ այն ժամանակ մեղադրում էին կառավարության և նրա ղեկավարի դեմ «խաչակրաց արշավանքի» մեջ: Մենք որևէ մեկի դեմ երբևէ պատերազմ չենք հայտարարում, որովհետև որևէ մեկը արժանի չէ, որ ԲՀԿ-ն նրա հետ պատերազմի: Մենք ասում էինք, որ եթե երկրում չեն լուծվում լրջագույն խնդիրները, եթե ամեն օր կառավարությունը բերում է նախագծեր և փորձում է տարբեր օրենսդրական մանիպուլյացիաներով թալանել միջին խավը ձևավորող ստոմատոլոգներին, տաքսիստներին, հաշվապահներին, ապա սրա պատասխանը լինելու է այդ բողոքավոր մեր համաքաղաքացիների թվի մեծացումը,-ասել է Ն. Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը