Բնավորությամբ նման մարդիկ դժվարությամբ են իրար համակերպվում
Կոլումբիայի համալսարանի գիտնականները պնդում են, թե այն մարդիկ, ովքեր բոլոր հարցերում համաձայն են, միշտ չէ, որ իրար հետ հարմարվում են: Գիտնականներին այդպիսի եզրակացության են հանգեցրել 3 տարի անցկացվող հետազոտությունները, որոնց մասնակցել են մոտ 700 կին ու տղամարդ: Մարդկանց հարցրել են իրենց համատեղ կյանքի, բավարվածության, մտերմության, ընդհանուր նմանությունների և բաժանվելու մտքերի մասին:
Պարզվել է, որիրենց ավելի երջանիկ են զգում այն զույգերը, ովքեր իրար շատ նման չեն, բայց ոչ էլ շատ տարբեր են: Գիտնականները պնդում են, թե զուգընկեր ընտրելիս պետք է գտնել ոսկե միջինը, քանի որ ավելի երջանիկ են այն մարդիկ, ովքեր հուզական որոշ տարբերություններունեն: Գիտնականները նաև նշում են, որ դա վերաբերում է ոչ միայն զույգերի, այլ նաև ծնողների և զավակների, ինչպես նաև ընկերների և գործընկերների հարաբերություններին:
Բնավորությամբ նման մարդիկ դժվարությամբ են իրար համակերպվում
Կոլումբիայի համալսարանի գիտնականները պնդում են, թե այն մարդիկ, ովքեր բոլոր հարցերում համաձայն են, միշտ չէ, որ իրար հետ հարմարվում են: Գիտնականներին այդպիսի եզրակացության են հանգեցրել 3 տարի անցկացվող հետազոտությունները, որոնց մասնակցել են մոտ 700 կին ու տղամարդ: Մարդկանց հարցրել են իրենց համատեղ կյանքի, բավարվածության, մտերմության, ընդհանուր նմանությունների և բաժանվելու մտքերի մասին:
Պարզվել է, որ իրենց ավելի երջանիկ են զգում այն զույգերը, ովքեր իրար շատ նման չեն, բայց ոչ էլ շատ տարբեր են: Գիտնականները պնդում են, թե զուգընկեր ընտրելիս պետք է գտնել ոսկե միջինը, քանի որ ավելի երջանիկ են այն մարդիկ, ովքեր հուզական որոշ տարբերություններ ունեն: Գիտնականները նաև նշում են, որ դա վերաբերում է ոչ միայն զույգերի, այլ նաև ծնողների և զավակների, ինչպես նաև ընկերների և գործընկերների հարաբերություններին: