Լրահոս

26.02.2013 16:26


Երեխայի լեզվական հմտությունները զարգանում են դեռևս ներայգանդային կյանքում

Երեխայի լեզվական հմտությունները զարգանում են դեռևս ներայգանդային կյանքում

Վաղաժամ ծնված 12 երեխայի ուղեղի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք կարողանում են տարբերել տղամարդու և կնոջ ձայները, ինչպես նաև խոսակցությունը ճանաչել արդեն 28 շաբաթականում: Այդ մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն: Սակայն գիտնականները ենթադրում եմ, թե երեխայի այդ հմտությունը ձևավորվում և զարգանում է դեռևս մոր արգանդում:

Ինչպես հայտնի է, երեխայի ականջները և ուղեղի համապատասխան մասը ձևավորվում են  արդեն 23 շաբաթականում, իսկ լեզվական հմտությունները լիարժեք զարգանում են միայն ծնվելուց հետո, բայց, ինչպես նշում  է դոկտոր Ֆաբրիս Վալուան, նա մոր արգանդում արդեն կարողանում է  ձայները տարբերել:

Այս խորագրի վերջին նյութերը