Լրահոս

26.02.2013 16:18


Րաֆֆի Հովհհանիսյանը Սերժ Սարգսյանի հետ կրկին հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Րաֆֆի Հովհհանիսյանը Սերժ Սարգսյանի հետ կրկին հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Քիչ առաջ Արարատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

–Ես երկխոսությունից վախեցող չեմ, իմ առաջարկներն այնտեղ են, բայց պետք է ընդունեն ժողովրդի հաղթանակը,–ասել է Ր. Հովհանիսյանը։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է նաև Մասիսում հրավիրված հանրահավաքում։

–Ես պատրաստ եմ լսել Սերժ Սարգսյանի առաջարկները։ Եթե Սերժ Սարգսյանը կրկին ցանկանա հանդիպել, ես կպահանջեմ, որ այդ հանդիպումը բաց և հրապարակային լինի,-ասել է Ր. Հովհաննիսյանը:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը