Լրահոս

26.02.2013 15:27


Շարմազանովը խոսել է պաշտոնանկությունների և Րաֆֆի Հովհաննիսյանի «պատվերով համերգի» մասին

Շարմազանովը խոսել է պաշտոնանկությունների և Րաֆֆի Հովհաննիսյանի «պատվերով համերգի» մասին

ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին և խոսել պաշտոնյաների հրաժարականների մասին։ Նա նշել է, որ քաղաքականությունը կենդանի գործընթաց է, հետևաբար հրաժարականները բնական երևույթ են: Շարմազանովը հավելել է, որ մեկ ամիս անց՝  նախագահի երդման արարողությունից հետո, կառավարության բոլոր անդամները հրաժարական կտան, և ամեն ինչ պետք է քաղաքական  էվոլյուցիայի տեսանկյունից դիտարկել.

–Իշխանությունում պետք է լինեն հրաժարականներ և պաշտոնյաների փոփոխություն»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ըստ պաշտոնական տվյալների՝ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը պատվերով համերգների տեղ չէ.

–Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ 80% ձայն է հավաքել։ Բաղրամյան 26-ի ճանապարհին հայտարարեց 2–րդ փուլի մասին։ Բաղրամյան 26-ից դուրս գալուց հետո էլ հայտարարեց խորհրդարանական նոր ընտրությունների մասին:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը