«Ժառանգության» անդամին ցանկացել են տանել ոստիկանություն
Այսօր Արտաշատում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Քաշքշուկ է եղել ինչ–որ մի երիտասարդիևկուսակցության վարչության անդամԴավիթՍանասարյանի միջև։ Հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանին են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և տեղեկացրել, որ Դավիթ Սանասարյանին հրավիրում են ոստիկանություն՝ պարզելու այդ միջադեպի մանրամասները։ Դավիթ Սանասրյանը պատմել է, որ այդ երիտասարդը տեսախցիկով նկարահանել է իր դեմքը, իսկ երբ ինքը պահանջել է չնկարել, երիտասարդը նրան մայր է հայհոյել։
–Իմ սրբությանն են կպել, ես էլ նրան բրթել եմ,–ոստիկաններին ասել է Դավիթ Սանասարյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասել է, որ այսօր ոստիկանություն չեն գնա։ Իսկ երբ Դավիթ Սանասարյանը պատշաճ կերպով ծանուցված կլինի, ինքն էլ՝ նրա հետ միասին, սիրով կայցելեն ոստիկանություն։
Այժմ «Ժառանգության» անդամները ուղևորվում են Արարատ և Սուրենավան։
«Ժառանգության» անդամին ցանկացել են տանել ոստիկանություն
Այսօր Արտաշատում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Քաշքշուկ է եղել ինչ–որ մի երիտասարդի և կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանի միջև։ Հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանին են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և տեղեկացրել, որ Դավիթ Սանասարյանին հրավիրում են ոստիկանություն՝ պարզելու այդ միջադեպի մանրամասները։ Դավիթ Սանասրյանը պատմել է, որ այդ երիտասարդը տեսախցիկով նկարահանել է իր դեմքը, իսկ երբ ինքը պահանջել է չնկարել, երիտասարդը նրան մայր է հայհոյել։

7or.am