Աշոտ Գրիգորյան. «Եթե Սփյուռքի գործունեությունը չլինի, մենք ոչինչ չենք ունենա հակադարձելու թուրք-ադրբեջանական լոբբին»
«Ինչքա՞ն կարող է Սփյուռքը զբաղվել այնպիսի հարցերով, որոնցով պետք է զբաղվեն ՀՀ մշակույթի նախարարությունը և Պատմության ինստիտուտը»,–այսօրվա ասուլիսին ասել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Բանախոսը նշել է, որ իրենքայսօր կենտրոնացած են մի շարք խնդիրների լուծման վրա։
«Ցեղասպանության ճանաչման հարցում շարունակում ենք մեր պայքարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ՝ կապված Հին Ջուղայի գերեզմանաքարերի հետ: Ադրբեջանից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստացել է 1,5 մլն դոլար, և մենք պատրաստվում ենք բողոքել Իրինա Բոկովայի դեմ: Մենք Բան Կի Մունին նամակ ենք գրել` հանձնաժողով ստեղծվի ՅՈՒՆԵՍԿՕ -ի կազմում, որտեղ փաստվի, որ ոչնչացվել են 10.000 խաչքար-կոթողներ, որի տեղը ստեղծվել է հրաձգարան»,–ասել է ԵՀՄՖ նախագահը։ Նրա տեղեկացմամբ՝ հաջորդ խնդիրը Բրիթիշ Մյուզիումի հետ է կապված: «Այնտեղ ցուցադրվում են հայկական նմուշներ հնագույն Թուրքիա անվանմամբ, որն ուղղակի անհեթեթություն է»:
«Ռամիլ Սաֆարովին Հաագայի և Ստրասբուրգի դատարաններ քարշ տալու համար ևս աշխատում ենք: Նրա արտահանձնումը այն ժամանակ դատարանի դահլիճից չեղավ մեր աշխատանքի շնորհիվ, որի մասին այն ժամանակ բարձրաձայնեց Ադրբեջանը: Մենք ամռանն էլ կարող էինք թույլ չտալ նրա արտահանձնումը, բայց հստակ ցուցում կա ԱԳ նախարարից՝ ուղղված մեր դեսպաններին` հանկարծ մեզ հետ չաշխատել»,–ասել է Գրգորյանը։
Նա նաև նշել է, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանի դիվանագետները խանդոտ են իրենց գործունեության նկատմամբ: «Ես ժամանակին շատ կոշտ ելույթ ունեցա հայ-թուրքական արձանագրությունների դեմ, որից հետո սկսվեց դեսպանների կռիվը մեզ հետ: Եթե Սփյուռքի գործունեությունը չլինի, մենք ոչինչ չենք ունենա հակադարձելու թուրք-ադրբեջանական լոբբին: Ոչ դիվանագիտական հզոր հակադարձում, ոչ մեծ գումարներ, ոչինչ չենք կարող հակադարձել»,–նշել է բանախոսը։
Աշոտ Գրիգորյան. «Եթե Սփյուռքի գործունեությունը չլինի, մենք ոչինչ չենք ունենա հակադարձելու թուրք-ադրբեջանական լոբբին»
«Ինչքա՞ն կարող է Սփյուռքը զբաղվել այնպիսի հարցերով, որոնցով պետք է զբաղվեն ՀՀ մշակույթի նախարարությունը և Պատմության ինստիտուտը»,–այսօրվա ասուլիսին ասել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Բանախոսը նշել է, որ իրենք այսօր կենտրոնացած են մի շարք խնդիրների լուծման վրա։

7or.am