Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան փետրվարի 24-ին մասնակցեց Թբիլիսիում կազմկերպված Կոնտակտային մարտարվեստների Վրաստանի բաց առաջնությանը:
Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ` թիմային հաշվարկով գրավելով առաջին հորիզոնականը: Տարբեր տարիքային խմբեր ներկայացնող մեր 23 տղաները, վաստակելով 6 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալներ, ոչ մի հնարավորություն չթողեցին վրացի ու ադրբեջանցի մրցակիցներին, և թիմային հաշվարկում Հայաստանին պարգևեցին առաջին տեղը: Պատվո բարձր հարթակին Հայաստանի դրոշն են բարձրացրել
Տիգրան Դավթյանը, Սմբատ Սիրավյանը, Միքայել Կառավարիչյանը, Արտակ Բալայանը, Օքսեն Վարդանյանը, Վահան Ասարտյանը: «Ինչպես և նախատեսել էինք, այս առաջնությունը մեր հավաքականի համար լուրջ ստուգատես էր 2013թ նախատեսված մի շարք միջազգային մրցաշարերից առաջ: Մասնավորապես, մեր վրացի գործընկերներից արդեն ստացել ենք հրավեր ապրիլին Թբիլիսիում կազմակերպվելիք կոնտակտային մարտարվեստների Եվրասիայի առաջնությանը մասնակցելու համար: Ստացանք շատ հարցերի պատասխաններ, բացահայտեցինք մեր ուժեղ և թույլ կողմերը»,- ասել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արեգ Բարսեղյանը:
Ակնհայտ առաջատարները տարածաշրջանում
Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան փետրվարի 24-ին մասնակցեց Թբիլիսիում կազմկերպված Կոնտակտային մարտարվեստների Վրաստանի բաց առաջնությանը:
Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ` թիմային հաշվարկով գրավելով առաջին հորիզոնականը: Տարբեր տարիքային խմբեր ներկայացնող մեր 23 տղաները, վաստակելով 6 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալներ, ոչ մի հնարավորություն չթողեցին վրացի ու ադրբեջանցի մրցակիցներին, և թիմային հաշվարկում Հայաստանին պարգևեցին առաջին տեղը: Պատվո բարձր հարթակին Հայաստանի դրոշն են բարձրացրել
Տիգրան Դավթյանը,
Սմբատ Սիրավյանը,
Միքայել Կառավարիչյանը,
Արտակ Բալայանը,
Օքսեն Վարդանյանը,
Վահան Ասարտյանը:
«Ինչպես և նախատեսել էինք, այս առաջնությունը մեր հավաքականի համար լուրջ ստուգատես էր 2013թ նախատեսված մի շարք միջազգային մրցաշարերից առաջ: Մասնավորապես, մեր վրացի գործընկերներից արդեն ստացել ենք հրավեր ապրիլին Թբիլիսիում կազմակերպվելիք կոնտակտային մարտարվեստների Եվրասիայի առաջնությանը մասնակցելու համար: Ստացանք շատ հարցերի պատասխաններ, բացահայտեցինք մեր ուժեղ և թույլ կողմերը»,- ասել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արեգ Բարսեղյանը: