Լրահոս

26.02.2013 19:27


Հանրային քննարկում «Նարեկացի» արվեստի միությունում

Հանրային քննարկում «Նարեկացի» արվեստի միությունում

Փետրվարի 27-ին՝  ժամը 12:00–ին,  «Նարեկացի»  արվեստի միությունում  (Վարդանանց 16/1,Երևան) տեղի կունենա 1991-2012թթ. հայերենից այլ լեզուներով թարգմանված գրքերի ուսումնասիրությունների հանրային քննարկում, որը կազմակերպել է «Գրքի հարթակ» ծրագիրը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան:

Առաջին անգամ հայերենով կազմվել է 1991-2012թթ. հայերենից թարգմանված գործերի մատենագիտությունը և իրականացվել է դրանց համակողմանի ուսումնասիրությունը:

Քննարկման ներկայացվող ուսումնասիրությունների ամփոփ վերլուծությունը վեր է հանում հայերենից 11 լեզուներով արված  թարգմանությունների միտումներն ու առաջարկում է մի շարք լուծումներ, որոնք կօգնեն հայ թարգմանական գրականության ըստ ամենայնի ներկայացմանը։

Ուսումնասիրությունների արդյունքները և հանրային քննարկումը կհետաքրքրեն գրքի ոլորտի պրոֆեսիոնալներին, մշակութային կազմակերպություններին, հանրային քաղաքականության ստեղծողներներին յուրաքանչյուրին, ով առնչություն ունի Հայաստանում և արտերկրում թարգմանությունների, հրատարակության և մշակութային հաղորդակցման հետ։ Հանրային քննարկումը հնարավորություն կընձեռի քննարկելու  հետևյալ հարցերը`  որո՞նք են այն ուղիներ, որոնց միջոցով հայ հեղինակները կներկայացվեն օտար ընթերցողներին, ինչպե՞ս են արտերկրի հրատարակիչները ընտրում  հայերեն գրքերը  թարգմանելու համար, ովքե՞ր են 1991 թ. ի վեր թարգմանվող հաջողակ  հեղինակները, ի՞նչ պետք է արվի, որ հայ գրականությունը դառնա հասու այլալեզու ընթերցողի համար։

                                                                                                                                                                                         «Նարեկացի» արվեստի միություն

Այս խորագրի վերջին նյութերը