Լրահոս

26.02.2013 22:53


Արվեստը` մարզերում

Արվեստը` մարզերում

«Նարեկացի» արվեստի միությունը և  Բաց հասարակության ինստիտուտը /OSI/ «Արվեստը` մարզերում» շարքի շրջանակներում  այս օրերին  Հայաստանի մարզերում կազմակերպել են համերգային շրջագայություններ: Փետրվարի 25-ին  Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սրահում  տեղի ունեցավ  բարոկկո  երաժշտության համերգ` հնչեցին  Յ. Ս. Բախի, Հենրի Պյորսելի, Ջոն Դոուլենդի ստեղծագործությունները: Նույն համերգային  ծրագրով հանդես կգան նաև  փետրվարի  27-ին` Գյումրիի արվեստի ակադեմիայի դահլիճում: Ելույթ կունենան`

 Տաթևիկ Մովսեսյանը, սոպրանո

Կարինե Հովհաննիսյանը, կլավեսին

Լևոն Իսկենյանը, կլավեսին

Արտաշես Գրիգորյանը, ֆլեյտա

Ջեմմա Աբրահամյանը, ջութակ

Մերի Դոլմազյանը, ալտ

Ալեքսանդր Կարախանյանը, թավջութակ

Մարզերը մշտապես եղել են «Նարեկացի» արվեստի միության ուշադրության կենտրոնում:Նրանց հետ ամուր կապերի ու մշտական սերտ համագործակցության արդյունքումկազմակերպվել են մշակութային  բազմաթիվ միջոցառումներ: Այս համերգային շրջագայությունները  նպատակ ունեն  մարզերի  արվեստասեր հասարակայնությանը,  հատկաապես  պատանիներին  և երիտասարդությանը  ներգրավելու  մշակութային կյանքին:

                                                                                                                                                                                    «Նարեկացի» արվեստի միություն

Այս խորագրի վերջին նյութերը