Իրանն իր վրդովմունքն է հայտնել «Արգո» ֆիլմին «Օսկար» հանձնելու կապակցությամբ
Իրանն իր վրդովմունքն է հայտնել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Արգո» կինոնկարը տարվա լավագույն ֆիլմ ճանաչելու կապակցությամբ։ Մասնավորապես, Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամադ Հոսեյնին ասել է, թե հակաիրանական ֆիլմին մրցանակ շնորհելը պատահական չէ։ «Այս տարի մենք բոյկոտեցինք «Օսկարը», հավանաբար նրանք էլ զայրացան և իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ հակաիրանական ֆիլմ նկարահանեցին»:
Ամերիկացի կինոռեժիսոր Բեն Աֆլեքի նկարահանած «Արգո» ֆիլմը պատմում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Թոնի Մենդեզի կողմից իսլամական հեղափոխության ժամանակ Իրանում ԱՄՆ դեսպանատան գրավման ընթացքում ամերիկացի վեց դիվանագետների ազատ արձակման մասին: